Տնտեսական

03.04.2012 00:28


Ընկերությունը կոչ է անում վերադարձնել չվաճառված ձվի խմբաքանակը

Ընկերությունը կոչ է անում վերադարձնել չվաճառված ձվի խմբաքանակը

Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից 2011թ-ի դեկտեմբերի 28-ին ներմուծվել է ձվի խմբաքանակ, որը իրացվել է սույն թվականի հունվար և փետրվար ամիսներին: Ընկերությունը վերջին 25 արկղ խմբաքանակը շուկա է բաց թողել փետրվար ամսին: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից պարզվել է, որ ոչ ամբողջ խմբաքանակն է սպառվել և իրացման ցանցում հայտնվել են արդեն ժամկետանց ձվեր:

Ընկերությունը կոչ է անում բոլորին վերադարձնել չվաճառված խմբաքանակը:

Հարգանքներով`  «Աշոցք» ՍՊԸ 

Այս խորագրի վերջին նյութերը