ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կոչված է տնտեսվարող սուբյեկտների միջև ազատ շուկայական մրցակցություն ապահովելու։ Համենայնդեպս, այդպես պետք է լինի, բայց այդպե՞ս է արդյոք։ Կարծում եմ, որ ոչ, և ահա թե ինչու։
Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովն իշխանության որոշակի շրջանակի ձեռքում ավելի շուտ մահակի դեր է կատարում ոչ յուրային բիզնեսմենների նկատմամբ։ Վերջերս, օրինակ, ՏՄՊՊՀ–ն տուգանեց կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին՝ առանց հստակ հիմնավորումներ ներկայացնելու։ Հետագայում պարզվեց, որ դա ձեռնտու էր ներմուծմամբ զբաղվող «Դանոն» ընկերությանը։
ՏՄՊՊՀ–ն տուգանեց նաև հեղուկ վառելիք ներմուծող «CPS» ընկերությանը։ Հանձնաժողովը ստուգումներ էր անցկացրել բենզինի ու դիզվառելիքի շուկայում ու պարզել էր, որ մյուս խոշոր ներկրողները լավն են ու խելքերն իրենցը չէ մրցակցության տառն ու ոգին պաշհպանելու համար, իսկ ահա «CPS»-ը՝ խախտել է մրցակցային սկզբունքները և վնաս տվել փոքր բենզալցակայաններին։ Դե, ինչպես կարող էր Շաբոյանը թթու խոսք ասել, ասենք, «Ֆլեշ» ընկերության հասցեին, եթե ինքը գտնվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միևնույն՝ ՀՀԿ–ական ցուցակում, իսկ վարչապետն էլ իր հերթին հանդիսանում է «Ֆլեշի» սեփականատիրոջ ընկերը։ Շաբոյանի հետ ցուցակային ընկեր է նաև «Ֆլեշի» սեփականատիրոջ ու վարչապետի համատեղ հիմնած «Բարեպաշտ սերունդ» կազմակերպության ներկայացուցիչը։ Բա այդքանից հետո Շաբոյանն ինչպես վատ վերաբերվի «Ֆլեշին»։ Հարցն այն չէ, որ անպայման պետք է տուգանել Բարսեղ Բեգլարյանի կազմակերպությանը։ Հարցն այն է, որ Շաբոյանի թուրը կտրում է շատ կոնկրետ ուղղություններով և կասկածելի նպատակներով։
Ի դեպ, տեղին է հիշելը, որ «Ֆլեշին» վերջերս դիզելային վառելիքի շուկայում բոնուսային հնարավորություններ տրվեցին կառավարության կողմից։ Ստացվում է, որ խտրական ու սուբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերելով՝ ՏՄՊՊՀ–ն, անկախ արբիտրի ֆունկցիա կատարելու փոխարեն, զբաղված է տնտեսական դաշտի վերաձևմանն աջակցելով։
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է իրեն անկախ համարող հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոսում ազատ մրցակցությունից, և ինչպե՞ս է իր գլխավորած հանձնաժողովը բոլոր ձեռներեցների հանդեպ անկողմնակալ պահելու իրեն, երբ նույն Շաբոյանը հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակում։
Քանի՞ կոպեկ արժեն այս դեպքում իշխանությունների խոսքերը իշխանության ու բիզնեսի տարանջատման, պետական պաշտոնյաների էթիկայի ու կոռուպցիոն ռիսկերի մասին։
Ինչպես հայտնի է, ՀՀԿ ցուցակում բազում գործարարներ կան, իսկ մեծամասնական կարգով Հանրապետականն առավելապես գործարարների է առաջադրել։ Առաջադրել է, լավ է արել. գործարարին սահմանադրորեն արգելված չէ պատգամավորության թեկնածու լինել և գործարար լինելը դատապարտելի չէ, բայց դատապարտելի է այն, որ բոլոր գործարարների համար հավասար մրցակցություն ապահովելու համար հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող պաշտոնյան քաղաքական համակրանքներով է առաջնորդվում։ Այսքանից հետո ինչպե՞ս հավատանք, որ Շաբոյանը ՀՀԿ ցուցակում լինելով հանդերձ փոխվելու է և իր «կողակիցների» համար արտոնյալ պայմաններ չի ստեղծելու և նրանց մրցակիցներին չի տուգանելու՝ խաղից դուրս բերելու նպատակով։
Բոլորս քննարկում ենք կուսակցությունների ներկայացրած վերին հորիզոնականներում հայտնված անձանց, այնինչ «ներքևում» ոչ պակաս խայտառակ վիճակ է։ Արտակ Շաբոյանի 79–րդ համարը ՀՀԿ ցուցակում ասվածի վառ ապացույցն է։ Չի կարող մեկն, ով կուսակցական է և կոնկրետ քաղաքական շահեր ունի՝ լինել անկախ կոչված հանձնաժաղովի նախագահ։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Շաբոյանը ոչ թե տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ է, այլ յուրայինների մրցունակության պաշտպանության գործիք։
Յուրայինների մրցունակության պաշտպանը

Գևորգ Դավթյան