Լրահոս

27.03.2012 16:43


Արմեն Աշոտյանից «գողացել» են իր անունը

Արմեն Աշոտյանից «գողացել» են իր անունը

Այսօր համացանցում Արմեն Աշոտյանի անունով մի տեսանյութ էր տեղադրվել, որտեղ պատկերված էր, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակի մոտ դհոլ նվագում։ Հիշեցնենք, որ ժամանակին Սերժ Սարգսյանն էր Գեղամյանին «դատարկ դհոլ» անվանել։

Անդրադառնալով այդ տեսանյութին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում պնդել է, որ իր անունը կեղծել են, և գրել է.

«ԽՈՒՍԱՓԵ՛Ք ԿԵՂԾԻՔՆԵՐԻՑ
Խոսքս Youtube-ում երեկ գրանցված AshotyanArmen ալիքի մասին է:
Հայտնի է, որ կեղծում են որակյալը: Գուցե իմ անուն ազգանունը Հայաստանի հասարակական–քաղաքական կյանքում իր համեստ ձգողականությունն ու հրապուրանքն ունի, այնուհանդերձ, ցավում եմ, որ մեր քաղաքական մրցակիցները դիմել են նմանատիպ էժանագին հնարքի»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը