Լրահոս

23.03.2012 10:04


ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Մալիում տեղի ունեցած ռազմական հեղափոխությունը

ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Մալիում տեղի ունեցած ռազմական հեղափոխությունը

Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»–ի ռուսական ծառայությունը, ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Մալիում տեղի ունեցած ռազմական հեղափոխությունը և հայտարարել, որ զինվորականները զավթել են իշխանությունը՝ հեռացնելով երկրի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարությանը։

ԱԽ–ն զինվորականներին կոչ է արել ապահովել նախագահ Ամադու Թումանի Թուրեի անվտանգությունը։ Թե տվյալ պահին որտեղ է նախագահը, հայտնի չէ։

Նախօրեին Մալիի մայրաքաղաք Բամակոյում զինվորականները հայտարարել են, որ դադարեցնում են երկրի սահմանադրությունը և իշխանությունից հեռացնում նախագահ Ամադու Թումանի Թուրեին։

Այս խորագրի վերջին նյութերը