Լրահոս

23.03.2012 09:55


Բոլորն ունե՞ն ազատ արտահայտվելու իրավունք

Բոլորն ունե՞ն ազատ արտահայտվելու իրավունք

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ «Ֆեյսբուքը» իր համար համար կատարում է ոչ միայն հասարակության հետ մշտական կապի և շփման մեջ լինելու, նոր հաղորդելու միջոցի դեր, այլև «թեժ գծի», էլեկտրոնային փոստի դեր.

–Բազմաթիվ ահազանգեր, հարցեր, տեղեկատվություն ենք ստանում, որոնց նախարարի ֆեյսբուքյան ընդունարանը, «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» պահանջների համաձայն, պատասխանում է աշխատանքային 5 օրվա ընթացքում։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանի այն մեկնաբանությանը, թե ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը՝ որպես քաղաքական գործիչ, կոռեկտություն չի պահպանում և ֆեյսբուքյան իր էջը դարձրել է անձնական տիրույթ, Արմեն Աշատյանը նշել է.

–Կարծում եմ` բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ուղեղային տկարամտությունը փորձում են քողարկել «Ֆեյսբուքի» մասին պատկերացումներով, պետք է ասեմ, որ մի կողմից այն անձնական տիրույթ է, երկրորդը՝ որպես քաղաքացի՝ բոլորն ունեն ազատ արտահայտվելու իրավունք։

Այս խորագրի վերջին նյութերը