Լրահոս

20.03.2012 11:45


Աշխարհի ամենագեր կինը շուտով կամուսնանա

Աշխարհի ամենագեր կինը շուտով կամուսնանա

33–ամյա ամերիկացի Սյուզան Էմանը (Susanne Eman), ով հռչակվել է աշխարհի ամենագեր կինը (տվյալ պահին նրա քաշը 343 կիլոգրամ է), շուտով կամուսնանա։

Ինչպես հաղորդում է «The Sun»–ը, նրա ամուսինը կդառնա 35–ամյա շեֆ–խահարար Փարքեր Քլարքը։ Էմանն իրենց հարաբերությունները կատարյալ է գնահատել.

–Մենք ստեղծված ենք միմյանց համար։ Նա սիրում է պատրաստել, իսկ ես սիրում եմ ուտել,– ասել է Սյուզանը։

Նշենք, որ Էմանը նույնիսկ չի մտածում նիհարելու մասին։ Ավելին՝ նրա ապագա ամուսնուն դա պետք էլ չէ։ Նա, ընդհակառակը, Սյուզանին օգնելու է դառնալ պատմության մեջ ամենագեր կինը։ Դրա համար Էմանին անհրաժեշտ է կրկնապատկել իր քաշը։ Սակայն այդ խնդիրն արդեն ընկել է Քլարքի ուսերին՝ նա Սյուզանի համար դեռևս պետք է շատ համեղ բաներ պատրաստի։

Այս խորագրի վերջին նյութերը