Լրահոս

20.03.2012 10:47


Բաքվում Զեմֆիրայի համերգը չի կայանալու

Բաքվում Զեմֆիրայի համերգը չի կայանալու

Ինչպես հաղորդում է «1news.az»–ը, Բաքվում մարտի 23–ին նախատեսված համերգը՝ ռուսաստանցի երգչուհի Զեմֆիրայի կատարմամբ, չի կայանալու։

Երգչուհու խոսքերով՝ Բաքվում համերգը չի կայանալու կազմակերպչի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները չիրականացնելու պատճառով։

–Ես գիտեի, որ դա բարդ տարածաշրջան է, բայց չգիտեի, որ այդքան բարդ է,–գրել Զեմֆիրան իր պաշտոնական կայքում։

Երգչուհին նաև գրել է, որ կազմակերպիչների վրա ներազդելու լծակներ չկան, և ինքը պատճառած անհարմարությունների համար իր երկրպագուներից ներողություն է խնդրում։

Այս խորագրի վերջին նյութերը