Րաֆֆի Հովհաննիսյան. «Սա լինելու է քաղաքացիական, քաղաքական համալուծում»
Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարի ժամանակ իր ելույթում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը անհրաժեշտ է համարել աննախադեպ համագործակցությունը, և ըստ նրա՝ բախտորոշ այս շրջանում քաղաքական ուժերը պետք է ցույց տան իրենց հասունությունը ու վեր կանգնեն նեղ անձնական շահերից։
–Բավարար չէ միայն իշխանության վերարտադրումը կանխել, այլև պետք է արմատախիլ անել այն համակարգը, որը ծնում է դա,–ասել է Ա. Ռուստամյանը,–վստահ եմ, որ համախմբված կարող ենք մեր երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից և ունենալ մեր երազած Հայաստանը։
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ մաղթել է, որ «Ազատ դեմոկրատները» հաղթեն ընտրություններում՝ ավելացնելով.
–Եթե այնպես ստացվի, որ ընտրություններն անցնեն այնպես, ինչպես միշտ, մենք ձեզ կսպասենք փողոցներում։
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարել է, որ այս կուսակցության հետ միասնական ճանապարհը վաղուց է մեկնարկել, և հաղթահարելով կազմակերպչական մասը՝ իրենք կկարողանան նոր բովանդակային միասնություն ներկայացնել հանրությանը։
–Սա լինելու է քաղաքացիական, քաղաքական համալուծում։ Ու մենք բերելու ենք այդ օրը միասին։ Հանուն Հայաստանի՝ մենք սարեր ենք շարժելու և մասի՛ն։
Քաղաքագետ Կարապետ Ռուբինյանը ցանկություն է հայտնել, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքը տեղի ունենա, քանի որ Ռուբինյանի համոզմամբ՝ դա երկու կուսակցությունների համար միակ հաղթական լուծումն է։

7or.am