Լրահոս

16.03.2012 10:51


Հնարավոր է ամերիկացի մինչև 20 զինվոր է մասնակցել Աֆղանստանիում խաղաղ բնակչության գնդակոծմանը

Հնարավոր է ամերիկացի մինչև 20 զինվոր է մասնակցել Աֆղանստանիում խաղաղ բնակչության գնդակոծմանը

Հնարավոր է ամերիկացի մինչև 20 զինվոր է մասնակցել մարտի 11-ին Աֆղանստանի Կանդագար շրջանի խաղաղ բնակչության գնդակոծմանը, և ոչ թե մեկը, ինչպես որ պնդում է Պենտագոնը։ Այդ մասին հայտնում են աֆղանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի խորհրդարանական հանձնաժողվին, որը մի քանի օր աշխատում էր շրջանում։

Հանձնաժողովում ըմդգրկված են եղել Աֆղանստանի խորհրդարանի ներքին պալատի պատգամավորներ։

Նրանք դեպքի վայրում զրուցել են տուժած ընտանիքների անդամների, ինչպես նաև սպանդից փրկվածների հետ՝ հավաքելով միջադեպի վերաբերյալ փաստեր։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ամերիկացի զինծառայողը գնդակահարել է 16 խաղաղ բնակչի՝ այդ թվում 9 երեխայի։
Կանդագար շրջանից ընտրված  պատգամավոր  Համիդզայ Լապայը «Փաժվաք» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «մարտի 11-ի սպանդին մասնակցել է ամերիկացի 15-20 զինծառայող»։

Այս խորագրի վերջին նյութերը