Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը։
Նա, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը մեղադրվում են քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Այսօրվա դատաքննության ժամանակ առաջադրված մեղադրանքում Թամամյանը, Պողոսյանն ու Խանզադյաննիրենց մեղավոր են ճանաչել և խնդրել արագացված դատաքննություն իրականացնել:
Հովհաննես Թամամյանն իրեն մեղավոր է ճանաչել
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը։
Նա, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը մեղադրվում են քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Այսօրվա դատաքննության ժամանակ առաջադրված մեղադրանքում Թամամյանը, Պողոսյանն ու Խանզադյանն իրենց մեղավոր են ճանաչել և խնդրել արագացված դատաքննություն իրականացնել:
Դատական նիստը կշարունակվի մարտի 20-ին:
7or.am