Լրահոս

15.03.2012 16:51


Ճապոնիայում վերջին երկու օրվա ընթացքում 12 երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիայում վերջին երկու օրվա ընթացքում 12 երկրաշարժ է գրանցվել

Մարտի 14–ին և 15–ին Ճապոնիայում գրանցվել է 12 հզոր երկրաշարժ։ Ամերիկացի սեյսմոլոգների գնահատմամբ՝ բոլոր ցնցումները եղել են մոտավորապես նույն վայրում՝ երկրի հյուսիսարևելյան մասում՝ Հոնսյու և Հոկկայդո կղզիների միջև ընկած հատվածում։ Եվս երկու ցնցում գրանցվել է Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից 100 կմ հեռավորության վրա։

Առավել ուժգին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Հոկկայդո կղզու Իվատե և Աոմոր նահանգներում։ Երկրաշարժը զգացել են նաև Ռուսաստանի հեռավոր արևելքի բնակիչները. 3–4 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Յուժնո–Կուրիլսկ և Մալո–Կուրիլսկ քաղաքներում։

Այս խորագրի վերջին նյութերը