Լրահոս

15.03.2012 13:55


Արամ Հարությունյան. «Նախագահի ելույթը մարտահրավեր էր մեր ժողովրդին»

Արամ Հարությունյան. «Նախագահի ելույթը մարտահրավեր էր մեր ժողովրդին»

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով ՀՀԿ–ի 13–րդ համագումարում Ս. Սարգսյանի ելույթին՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտնեել է.

Նախագահի ելույթը կարծես թե մարտահրավեր էր մեր ժողովրդին։ Նախագահի շրջապատի երիտասարդներն արտագրել էին Օբամայի նախընտրական կարգախոսը՝ «Հավատանք, որ փոխենք», մոռանալով, որ Օբաման իշխանական թևից չէր և փոխել նա առաջարկում էր Բուշի ժառանգությունը։ Իսկ Ս. Սարգսյանն այդ ելույթով և կարգախոսով ժողովրդին ասում էր՝ չհավատա՛ք, որ կփոխվի։

Հարությունյանը նաև նշել է, որ հասարակ քաղաքացիները մտածում են, թե ինչպես ապահովել ամեն օրվա հացը, իսկ նախագահը նրանց ասում է, թե իրենք մոտավորապես երեք անգամ լավ են ապրում։

–Կարելի է ասել, որ նախագահի ելույթն արտագաղթի կոչ էր, որովհետև այն մարդը, որն իրոք չի հավատում (իսկ մեծ մասը չի հավատում), որ ինքը լավ է ապրում, գնում է այդ երկրից։ Որովհետև նախագահն ասում էր, որ եթե դու չես հավատում քո պատգամավորին, գյուղապետին և այլն, ուրեմն դու պատգամավոր ու գյուղապետ չունես,–ասել է Արամ Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը