Աշոտ Մանուչարյան. «Ես այսօր «երիտասարդական ապստամբություն» եմ տեսնում երկրում»
«Մենք ընտրություն` բառիս բուն իմաստով, անցկացրել ենք միայն 1988-ին, իսկ մնացածը մի պրոցեդուրա է, որը մենք անվանում ենք ընտրություն: Քաղաքական ընտրությունը՝ ապրելակերպի, կյանքի փոփոխություն է, հետևաբար գալիք ընտրությունները մեծ հույսեր չեն տալիս, որ արդյունքում մենք կունենանք նման փոփոխություններ»,–այսօրվա ասուլին ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մաուչարյանը։
Բանախոսն այսօր ավելի շատ հույսեր է կապում երիտասարդության հետ։ «Ես այսօր «երիտասարդական ապստամբություն» եմ տեսնում երկրում, մասնավորապես, «կանաչների» առումով: Ընտրություն կլինի, եթե որևէ մի ուժ, իր ցուցակում կընդգրկի հենց այս երիտասարդներին, որոնք ուզում են մեր կյանքը փոխել: Այդ պարագայում հնարավոր է ամբողջ ժողովրդին մոբիլիզացնել, ու մենք կունենանք նոր 88 թվական: Միայն այս պարագայում ես մասնակիցը կլինեմ այդ գործընթացներին, իսկ հիմա այդ ցանկությունը չունեմ»,-ասել է Աշոտ Մանուչարյանը:

7or.am