Լրահոս

15.03.2012 13:56


Աշոտ Մանուչարյան. «Ես այսօր «երիտասարդական ապստամբություն» եմ տեսնում երկրում»

Աշոտ Մանուչարյան. «Ես այսօր «երիտասարդական ապստամբություն» եմ տեսնում երկրում»

«Մենք ընտրություն` բառիս բուն իմաստով, անցկացրել ենք միայն 1988-ին, իսկ մնացածը մի պրոցեդուրա է, որը մենք անվանում ենք ընտրություն: Քաղաքական ընտրությունը՝ ապրելակերպի, կյանքի փոփոխություն է, հետևաբար գալիք ընտրությունները մեծ հույսեր չեն տալիս, որ արդյունքում մենք կունենանք նման փոփոխություններ»,–այսօրվա ասուլին ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ  Աշոտ Մաուչարյանը։

Բանախոսն այսօր ավելի շատ հույսեր է կապում երիտասարդության հետ։ «Ես այսօր «երիտասարդական ապստամբություն» եմ տեսնում երկրում, մասնավորապես, «կանաչների» առումով:  Ընտրություն կլինի, եթե որևէ մի ուժ, իր ցուցակում կընդգրկի հենց այս երիտասարդներին, որոնք ուզում են մեր կյանքը փոխել: Այդ պարագայում հնարավոր է ամբողջ ժողովրդին մոբիլիզացնել, ու մենք կունենանք նոր 88 թվական: Միայն այս պարագայում ես մասնակիցը կլինեմ այդ գործընթացներին, իսկ հիմա  այդ ցանկությունը չունեմ»,-ասել է Աշոտ Մանուչարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը