Տնտեսական

15.03.2012 13:45


«Արմենիան» և «Արմավիան» համաձայնագիր են ստորագրել

«Արմենիան» և «Արմավիան» համաձայնագիր են ստորագրել

««Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը և «Արմավիա» ընկերությունը նոր համաձայնագիր են ստորագրել»,–այդ մասին օդանավակայանում լրագրողներին հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Բենդեն՝ նշելով, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Արմավիան» մինչև սեպտեմբեր մաս-մաս կմարի «Զվարթնոց»-ին ունեցած 5 մլն 300 հազար դոլար պարտքը: Համաձայնության են եկել նաև նոր սակագների մասին:

«Եթե «Արմավիա»-ն չպահպանի համաձայանգրում ամրագրված պարտքի մարման ժամանակացույցը, ապա համաձայնագիրը չեղյալ կհամարվի: Չի բացառվում, որ «Արմավիայի» հետ համաձայնության չգալու դեպքում կդիմենք դատարան»,–իր հերթին ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը