Լրահոս

15.03.2012 11:12


Ֆեյսբուքցիները Դալլաքյանի մասին՝ ամո՛թ

Ֆեյսբուքցիները Դալլաքյանի մասին՝ ամո՛թ

ՀՀԿ–ին անդամագրվելու՝ «ընդդիմադիր» հանդիսացող Վիկտոր Դալլաքյանի քայլը քննադատության է արժանացել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի շարք օգտատերերի կողմից։ Նրանք հատկապես տարածել են 2007թ. նախընտրական շրջանում Դալլաքյանի հայտարարությանը, որտեղ նա ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասում է.

«Հիմա ձեր աշխատավարձը խի՞ ա ցածր, թոշակը խի՞ ա ցածր, որովհետեւ Սերժ Սարգսյանը, երբ Մոնտե-Կառլո է գնում եւ կոնը պետք է խաղա (այսինքն ղումար), դնում ա 50 հազար դոլար: Հասկանում եք` էտ ի՞նչ ա նշանակում, այսինքն ստավկեն, երբ սկսում ա, դնում ենք 50 հազար: Այ էտ ձեր փողերն ա, սաղիդ փողերն ա: Այսինքն ձեզ ձեռ են առնում. 20 դրամ թոշակ են բարձրացնում, ասում են` բարձրացրինք, բա խի՞ չեք ուրախանում»:

Ֆեյբուքցիները Դալլաքյանի մասին հետևյալն են գրել. «Նա հավատաց և փոխվեց ՃՃՃՃ», «Բռավո, ՀՀԿ-ն փրկվեց, փաստորեն», «Ամոթ», «Բայց ինչո՞ւ ամոթ...Ամեն ինչ իր տեղն է ընկնում...Լավ է այսպես, քան սուտ ընդդիմադիր ձևանալ», «յախք արա, նենավիժու», «լավ էհետո էլ հոգեորսությունից են խոսում, բա սա ի՞նչ ա կոչվում», «իրանց ինչ էլ ասես շատ հարմար ա, մի բան էլ քիչ», «բայց սա նշանակում է, որ պահուստայիններին են արդեն անցել, НЗ-ն սկսել են օգտագործել, վիճակները լուրջ ա սաղի», «Ամոթ ա ու զզվելի, բայց բոլորն էլ իրար արժեն», «Ամեն ինչ փոփոխական է այս կյանքում՝ հատկապես քաղաքական. ու ամեն ինչ ներվում է եթե ում պիտի ներես հետո քեզ շարունակելու է գովերգել իր գուսանական երգերում», «Իրա 50 հազարը վերադարձրել ա ուրեմն ճճճճճ», «Էս անգամ ինքն ա կոնը փակելու»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը