Լրահոս

15.03.2012 10:05


Գերմանիայի ԱԳ նախարար. «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կարևոր են բոլոր փոխզիջումային տարբերակները»

Գերմանիայի ԱԳ նախարար. «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կարևոր են բոլոր փոխզիջումային տարբերակները»

 Պաշտոնական այցով Բաքվում գտվող Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի վրա:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները: Հիմնախնդրի լուծման հարցում կարևոր են բոլոր փոխզիջումային տարբերակները»,–ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

 Հիշեցնենք, որ մարտի 16-ին Գիդո Վեսթերվելլեն կժամանի Հայաստան։

Այս խորագրի վերջին նյութերը