Խաչատուր Սուքիասյանը ՀԱԿ–ի հետ է, բայց կաշխատի մյուսների հետ էլ
Այսօր հրավիրված ասուլիսում թիվ 10 մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ ժամանակին հրաժարվեց մանդատից, և այսօր ինչո՞ւ է առաջադրվում։ Նրա խոսքերով՝ նախկինում առկա մթնոլորտը հնարավորություն չէր տալիս աշխատելու և իր ծրագրերն առաջ տանելու, իսկ այսօր մթնոլորտը թույլ է տալիս ԱԺ–ում թիմակիցների միջոցով իրականացնել այդ ծրագրերը ու տնտեսական քաղաքականությամբ զբաղվել, հանդես գալ տնտեսական օրենքի մշակմամբ։
–Ներսում մենք տնտեսությունը պատկերացնող մարդիկ պետք է ունենանք,–ասել է Խ. Սուքիասյանը,–թիմակիցները կլինեն այն մադիկ, ովքեր մտահոգ են, իսկ առաջին թիմակիցները կլինեն ՀԱԿ–ի կողմից անցած մարդիկ։
Սուքիասյանը նաև հայտարարել է՝ ես ինքս ՀԱԿ–ի հետ եմ, ՀԱԿ–ում եմ, բայց նաև ավելացրել է, որ որպես Խաչատուր Սուքիասյան՝ բոլոր մտահոգ քաղաքական ուժերի հետ էլ կաշխատի։
Իսկ ՀԱԿ–ի համամասնական ցուցակում իր լինել–չլինելու հարցը նա թողել է Լևոն Տեր–Պետրոսյանի հայեցողությանը։

7or.am