Լրահոս

13.03.2012 16:37


Աշոտ Աղաբաբյանն ու Հովհաննես Մարգարյանը թեկնածություն կդնեն նույն ընտրատարածքում

Աշոտ Աղաբաբյանն ու Հովհաննես Մարգարյանը թեկնածություն կդնեն նույն ընտրատարածքում

ՀՀԿ–ական Աշոտ Աղաբաբյանն արդեն երրորդ անգամ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում։ Այս մասին նա ասել է «Ազատություն» ռ/կ–ին՝ միաժամանակ հակադարձելով հնարավոր պնդումներին, թե ինքը քիչ է լինում Գյումրիում.

–Երկար ժամանակ չեմ եղել, բայց իմ գրասենյակն ամեն օր աշխատանք է տարել:

Նույն ընտրատարածքում առաջադրվելու է նաև «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, ով Աղաբաբյանի մրցակիցն էր նաև նախորդ ընտրություններում: Մարգարյանը լինելու է նաև ՕԵԿ–ի համամասնական ցուցակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը