Քաղաքական

13.03.2012 14:50


Մանվել Բադեյան.«Նման խոսակցությունները կուլակաթափության նոր ձև են»

Մանվել Բադեյան.«Նման խոսակցությունները կուլակաթափության նոր ձև են»

Լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված ՀՀԿ–ի որոշումը, որ կուսակցության համամասնական նախընտրական ցուցակում գործարարներ չպետք է լինեն, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը պատասխանել է.

Ես իմ անձնական կարծիքը կհայտնեմ, որը գուցե չի համընկնում կուսակցության դիրքորոշմանը՝ նման խոսակցությունները կուլակաթափության նոր ձև են հիշեցնում։ Ինչո՞ւ կոշկակարը կարող է առաջադրվել, իսկ գործարարը՝ ոչ։ Կա միայն մեկ պայման՝ պատգամավորը, օրենսդրականից բացի, չպետք է զբաղվի այլ գործունեությամբ։

Պատգամավորի խոսքերով՝ հասարակությունն ամեն ինչում մեղադրում է գործարարներին։ Լրագրողի այն դիտարկմանն էլ, թե, այնուամենայնիվ, ինչու է Հանրապետականը նման որոշում ընդունել, Բադեյանը պատասխանել է, որ դա լրատվամիջոցների տարածած տրամադրությունների հետևանքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը