Լրահոս

13.03.2012 13:21


Ֆրանսիայում խուզարկել են Եվրոպայի ամենահարուստ կնոջ տունը

Ֆրանսիայում խուզարկել են Եվրոպայի ամենահարուստ կնոջ տունը

Ֆրանսիայի ոստիկանությունը խուզարկել է Եվրոպայի ամենահարուստ կնոջ՝ «L'Oreal» ընկերության նախկին համասեփականատեր Լիլիան Բետանկուրի տունը։ Նրան կասկածում են հարկերից խուսափելու և քաղաքական կուսակցություններին անօրինական ֆինանասավորելու մեջ։ Խուզարկության ժամանակ առգրավվել է Բետանկուրի համակարգիչը։

Կասկածներ կան, որ նա 2007թ. անօրինական կերպով 150 հազ. դոլար է հատկացրել Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզչության համար։ Այս պատմության մեջ ներգրավված է նաև աշխատանքի նախկին նախարար Էրիկ Վերտը։

2011թ. սեպտեմբերին Լիլիան Բետանկուրի տանն արդեն մեկ անգամ խուզարկություն կատարվել էր։

«Forbes» ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 24 մլրդ դոլար։ 

Այս խորագրի վերջին նյութերը