Մաշտոցի պուրակում քաղաքացիական անկախ և արդար դատարավարություն տեղի կունենա
Մաշտոցի պուրակի կանաչ տարածքների համար պայքարող ակտիվիստների նախաձեռնությամբ մարտի 13-ին՝ ժամը 13:00-ին, Քաղաքացիական անկախ և արդար դատարանում տեղի է ունենալու հետևյալ գործի քննությունը.

«Ըստ ինքնորոշված քաղաքացիների (այսուհետև` համահայցվորներ)` Երևանի քաղաքապետարանի (այսուհետև` պատասխանող) կողմից տեղի է ունեցել հանրային կանաչ տարածքի անօրինական կառուցապատում, ինչի արդյունքում խախտվել են համահայցվորների՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային կոնվենցիաներով և ՀՀ օրենսդրությամբ ամրագրված առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, հանգստի իրավունքը և շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը»:
Երեկվանից այգում սկսվել է 24–ժամյա նստացույցը, իսկ մարտի 14-ից էլ նստացույցին միանալու են Գյումրու ակտվիստները:
7or.am