Լրահոս

12.03.2012 17:46


Մեիր Դաղան. «Իրանի միջուկային խնդիրը ո՛չ թե միայն Իսրայելի, այլև ամբողջ միջազգային հանրության հոգսն է»

Մեիր Դաղան. «Իրանի միջուկային խնդիրը ո՛չ թե միայն Իսրայելի, այլև ամբողջ միջազգային հանրության հոգսն է»

Իսրայելի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Մեիր Դաղանը հայտարարել է, թե Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հնարավոր հարվածը նպատակին չի հասնի, այլ ավելի կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»–ը, Դաղանը հայտարարել է.

–Ես կարծում եմ, իրադարձությունների նման զարգացման պարագայում Իսրայելը կհայտնվի շատ ծանր իրավիճակում բավական երկար ժամանակահատվածով։

Մեիր Դաղանը նաև նշել է, որ Իրանի միջուկային խնդիրը ո՛չ թե միայն Իսրայելի, այլև ամբողջ միջազգային հանրության հոգսն է։ Նա համարում է, որ Իրանում իրավակարգի փոփոխության հասնելու համար Արևմուտքը պետք ջանքեր չխնայի։ 

Այս խորագրի վերջին նյութերը