Լրահոս

12.03.2012 17:33


Բրիտանիայում լոտոյի հաղթողը մոտ մեկ միլիոնը նվիրել է ընկերոջը

Բրիտանիայում լոտոյի հաղթողը մոտ մեկ միլիոնը նվիրել է ընկերոջը

Բրիտանացի Մեթ Թոփհեմը, ով «EuroMillions» լոտոյով 45 մլն ֆունտ ստեռլինգ է շահել, 1,3 միլիոնը տվել է լավագույն ընկերոջը։ Մասնագիտությամբ բժիշկ 22–ամյա Թոփհեմն ընկերուհու հետ ջեքփոթը շահել է 2012թ. փետրվարին։ Նա Էդդի Սմիթի հետ մոտ ընկեր է դեռևս դպրոցական տարիներից։ Սկզբից Թոփհեմը որոշել է Սմիթին նվիրել մեկ միլիոն, սակայն երբ վերջինը պատմել է, թե ինչի վրա է պատրաստվում ծախսել այդ գումարը, ևս 300 հազար է ավելացրել։ Սմիթը պատրաստվում է գումարը ծախսել իր ծնողների տան հիփոթեքի վրա և ֆինանսական օգնություն ցուցաբերել եղբորը։

Փոխարենը սեփական մորը Թոփհեմը ոչ մի կոպեկ չի տալու. նրանք արդեն յոթ տարի է՝ իրար հետ չեն խոսում։

Այս խորագրի վերջին նյութերը