Քոքոբելյանը պատրաստ է միասնական ցուցակի առաջին տեղը զիջել Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 16-ին տեղի է ունենալու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարը։ Այս մասին Խ. Քոքոբելյանն ասել է Հայաստանի քաղաքագետների միության կազմակերպած սեմինարի ժամանակ։ Նա հայտնել է, որ «Ազատ դեմոկրատները» մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ կառաջադրեն, և կլինեն տարածքներ, որտեղ կպաշտպանեն ոչ կուսակցական և ընդդիմության թեկնածուներին։
Իսկ «Ժառանգության» հետ դաշինք կազմելու բանակցությունները դեռ շարունակվում են.
–Կան բանակցություններ, և ես լիահույս եմ ու ամեն ինչ կանեմ, որ միասնական հանդես գալու այդ հնարավորությունն ունենանք,–ասել է Քոքոբելյանը՝ ավելացնելով, որ համագումարի ժամանակ միասնական ցուցակը չի ներկայացվի։
«7օր»–ի հարցին՝ պատրա՞ստ է միասնական ցուցակի առաջին տեղը զիջել Րաֆֆի Հովհաննիսյանին, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանել է.
–Պատրա՛ստ եմ։
Նա ընդգծել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրոք այն քաղաքական գործիչն է, ով արժանի է ցուցակի առաջին համարում լինելուն, և ճիշտ կլինի, որ հենց նա՛ գլխավորի։
Իսկ եթե այդ երկու կուսակցություններն, ի վերջո, դաշինք չստեղծեն, ապա ամեն մեկն առանձին–առանձին, ինչպես Քոքոբելյանն ասաց, որպես բարեկամ կուսակցություններ՝ կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին։

7or.am