Լրահոս

12.03.2012 10:12


Բարաք Օբաման ցնցված է

Բարաք Օբաման ցնցված է

Ինչպես հաղորդում է «РИА-Новости»–ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի երեկոյան ցավակցել է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզային 16 քաղաքացու սպանության համար, որը կատարել էր ամերիկացի մի զինվոր։

Բարաք Օբաման հայտարարել է, որ ցնցված է և ցավում է կատարվածի համար։ Հիշեցնենք, որ մարտի 11–ի գիշերը Աֆղանստանի Կանդագար նահանգում ամերիկացի մի զինվոր կրակ է բացել ամերիկյան բազայի կողքի երկու գյուղի բնակիչների վրա։

ԱՄՆ նախագահի խոսքերով՝ ԱՄՆ–ի իշխանությունները պատրաստվում են հնարավորինս կարճ ժամանակահատվածում պատժել մեղավորներին։ Բարաք Օբաման նաև նշել է, որ ամերիկացիները հարգում են աֆղան ժողովրդին, և որ այդ երկու պետության միջև սերտ կապեր են հաստատված։

Այս խորագրի վերջին նյութերը