Քաղաքական

10.03.2012 16:03


Էդուարդ Շարմազանով. «Ես գուշակ չեմ»

Էդուարդ Շարմազանով. «Ես գուշակ չեմ»

ՀՀԿ համագումարին ներկա ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց «7օր»-ի խնդրանքով մեկնաբանել Սերժ Սարգսյանի Արտաշես Գեղամյանին տրված որակումը` «դատարկ դհոլ»: Այն հարցին էլ, թե հնարավոր է, որ Արտաշես Գեղամյանը հայտնվի ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղում, ԱԺ փոխխոսնակը պատասխանել է. «Ես գուշակ չեմ...»:

«7օր»-ը հետաքրքրվել է նաև, արդյո՞ք Էդուարդ Շարմազանովը նույն ջանասիրությամբ կաշխատեր, եթե ցուցակը գլխավորեր ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ մեկ ուրիշ մարդ, օրինակ` վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս, սակայն խուսափեց պատասխանից՝ ասելով.

- Ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը, մի տոկոս անգամ չկասկածեք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը