Սարկոզին հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնի
Մարտի 7-ի ուշ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների պատվիրակությանը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանին, Պատրիկ Դևեջյանին, Ալեն Թերզյանին և Լևոն Սայանին: Սարկոզին վերահաստատել է իր մտադրությունը՝ ներկայացնել հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ֆրանսիայի Սենատի անդամ Ժակ Միարդը Ֆրանսիայի թուրքական ռադիոյին հայտնել էր, թե «հայերի ցեղասպանության մասին նոր օրենք չի լինելու»: