Աշխարհ

08.03.2012 10:10


Ստամբուլում այրել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դրոշները

Ստամբուլում այրել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դրոշները

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մարտի 7–ի երեկոյան Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում թուրք իսլամիստներն իրականացրել են բողոքի գործողություն՝ ընդդեմ Աֆղանստանում գտնվող ԱՄՆ ռազմաբազայում Ղուրանի այրման: 

Փողոց է դուրս եկել շուրջ 500 ծայրահեղական։ Նրանք, Ղուրանը իրենց գլխավերևում պահած, ջահերով երթ են կազմակերպել։ Վերջիններս վանկարկել են հակաամերիկյան և հականատօական կարգախոսներ: Ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դրոշները:

Այս խորագրի վերջին նյութերը