Լիլիթ Գալստյան. «Կանայք ռիսկ չեն անում իրենց թեկնածությունը մեծամասնականով առաջադրել»
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ արական քաղաքականությունն է ձախողել մեր երկիրը, տնտեսությունը, և տղամարդիկ պետք է կարողանան ճիշտ օգտագործել կանանց ներուժը:
–Այսօր կարծեք թե տեղաշարժ է տեղի ունենում՝ կանանց ներգրավվածությունն ԱԺ-ում ավելանում է: Համաձայն եմ, որ մենք ինքներս երբեմն չենք կարողանում պաշտպանվել: Եթե կինը կամային հատկանիշներ ունի, կարողանում է իրեն ներկայացնել, հաջողություններ կունենա: Բայց կարևոր է, որ պետական մակարդակով կինը պաշտպանված լինի,–ասել է կին պատգամավորը,–41 մեծամասնականի դեպքում կանայք սառը կշռադատության արդյունքում ռիսկ չեն անում իրենց թեկնածությունն առաջադրել: Ունենք արևելյան կլանային քաղաքականություն:
Նա վստահ է, որ կնոջ ներգրավվածությունը քաղաքականության մեջ ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթության խնդիր է.
–Երբ ունենք իրականություն, որտեղ առհասարակ բռնաբարված իրավունքներ են, ապա կանանց իրավունքի մասին խոսելը շատ հատվածական կլինի:

7or.am