Լրահոս

07.03.2012 16:23


Արշակ Սադոյանը կմասնակցի՞ ընտրություններին

Արշակ Սադոյանը կմասնակցի՞ ընտրություններին

–Մեր կուսակցությունը բանակցությունների մեջ է ժողովրդական սկզբունքներ ընդունող կուսակցությունների հետ,  բայց դեռ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև բանակցությունները կտևեն մի քանի շաբաթ, –«7օր»–ին ասել է «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը՝ պատասխանելով հարցին արդյո՞ք ԱԺԴ–ն պատրաստվում է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին։

 Այն հարցին էլ, թե կոնկրետ որ կուսակցությունների հետ են բանակցում, Արշակ Սադոյանը պատասխանեց հետևյալը. «Կրկնում եմ՝ բանակցությունները ընթանում են ժողովրդավարական սկզբունքները ընդունող կուսակցությունների հետ, նաև հասարակական կազմակերպությունների՝ հենց այդ սկզբունքով ձևավորված և այս բանակցությունները մինչև չվերջանան ես ոչինչ ասել չեմ կարող»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը