Քաղաքական

07.03.2012 13:45


ՀՀԿ–ական պատգամավորը Գեղամյանի «դատարկ դհոլության» մասին

ՀՀԿ–ական պատգամավորը Գեղամյանի «դատարկ դհոլության» մասին

«7օր»–ի խնդրանքով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Արտակ Զաքարյանը մեկնաբանել է ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանին Սերժ Սարգսյանի տված որակումը՝ «դատարկ դհոլ», և շրջանառվող լուրերը Արտաշես Գեղամյանին ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում ընգրկելու հնարավորության մասին։

–Համագումարը կասի, թե ինչպիսին է լինելու մեր նախընտրական ցուցակը։ Իսկ պարոն Գեղամյանի գործունեության վերաբերյալ կասեմ հետևյալը՝ բնականաբար, ոչ բոլոր քաղաքական գործիչներն են, որ իրենց քաղաքական գործունեության ընթացքում միշտ ճիշտ կամ միշտ արդարացի, արդյունավետ գործունեություն են իրականացրել, եղել են պահեր, որոնք նաև արժանացել են որակումների,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը