Լրահոս

07.03.2012 08:55


Անչափահասի բռբաբարության մեջ կասկածվող գյուղապետը կալանավորվել է

Անչափահասի բռբաբարության մեջ կասկածվող գյուղապետը կալանավորվել է

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար և գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանն ազատվել է ուսուցչի պաշտոնից և կալանավորվել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «7օր»–ին փոխանցել է, որ Ազատ Ղուկասյանը կալանավորվել է երեկ երեկյան, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քր. oր. 138 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով՝ բռնաբարություն, որ կատարվել է անչափահասի նկատմամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ Ազատ Ղուկասյանն իր մեղքը չի ընդունում։ Նա ՀՀԿ անդամ է, չորս երեխայի հայր է, ունի հինգ թոռնիկ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը