Այսօրվա ասուլիսին անդրադառնալով ալյուրի թանկացմանը՝ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն ասել է, թե հունվարին բարձր տեսակի ալյուրի թանկացումը կազմել է 0.3%, փետրվարին` 4.4%, առաջին տեսակի ալյուրը հունվարին ունեցել է 0.2% գնանկում, փետրվարին` 0.2% գնաճ, իսկ հացի գինը հունվարին թանկացել է 0.1%-ով, փետրվարին գների փոփոխություն չի արձանագրվել։ Ներկայացրած թվերն առաջացրել են լրագրողների զարմանքը, ովքեր նշել են, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարին արձանագրել է ալյուրի 9% թանկացում։ «ԱՎԾ հաշվարկներում ներառվում են տվյալ ամսվա առաջին 2 տասնօրյակները, իսկ երրորդ տասնօրյակում տեղի ունեցած փոփոխությունը ներառվում է մարտի ցուցանիշներում։ Ալյուրի թանկացում արձանագրվել է հիմնականում փետրվարի երկրորդ կեսից»,-ի պատասխան լրագրողների՝ ասել է բանախոսը։
Որքա՞ն է թանկացել այլուրը
Այսօրվա ասուլիսին անդրադառնալով ալյուրի թանկացմանը՝ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն ասել է, թե հունվարին բարձր տեսակի ալյուրի թանկացումը կազմել է 0.3%, փետրվարին` 4.4%, առաջին տեսակի ալյուրը հունվարին ունեցել է 0.2% գնանկում, փետրվարին` 0.2% գնաճ, իսկ հացի գինը հունվարին թանկացել է 0.1%-ով, փետրվարին գների փոփոխություն չի արձանագրվել։ Ներկայացրած թվերն առաջացրել են լրագրողների զարմանքը, ովքեր նշել են, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարին արձանագրել է ալյուրի 9% թանկացում։
«ԱՎԾ հաշվարկներում ներառվում են տվյալ ամսվա առաջին 2 տասնօրյակները, իսկ երրորդ տասնօրյակում տեղի ունեցած փոփոխությունը ներառվում է մարտի ցուցանիշներում։ Ալյուրի թանկացում արձանագրվել է հիմնականում փետրվարի երկրորդ կեսից»,-ի պատասխան լրագրողների՝ ասել է բանախոսը։
7or.am