ԱՄՆ–ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել «Ռուսաստանի նորընտիր նախագահի» հետ
ԱՄՆ–ի պետքարտուղարությունը ՌԴ քաղաքացիներին շնորհավորել է նախագահական ընտրությունների ավարտի առիթով, սակայն անհանգստություն է հայտնել խախտումների մասին ստացված տեղեկությունների կապակցությամբ։ Դրա մասին հայտնում է «Ասոշիեյթեդ փրես»-ը։
Պետքարտուղարությունը նշել է նաև ԱՄՆ–ի ղեկավարության պատրաստակամությունը՝ քվեարկության արդյունքների հաստատվելուց հետո համագործակցել «Ռուսաստանի նորընտիր նախագահի» հետ։ Ընդ որում, ինչպես նշում է «Ասոշիեյթեդ փրես»-ը, պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում Վլադիմիր Պուտինի անունը, և չկան շնորհավորանքներ նրա հասցեին։