Լրահոս

06.03.2012 09:55


ԱՄՆ–ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել «Ռուսաստանի նորընտիր նախագահի» հետ

ԱՄՆ–ի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել «Ռուսաստանի նորընտիր նախագահի» հետ

ԱՄՆ–ի պետքարտուղարությունը  ՌԴ քաղաքացիներին շնորհավորել է նախագահական ընտրությունների ավարտի առիթով, սակայն անհանգստություն է հայտնել խախտումների մասին ստացված տեղեկությունների կապակցությամբ։ Դրա մասին հայտնում է «Ասոշիեյթեդ փրես»-ը։

Պետքարտուղարությունը նշել է նաև ԱՄՆ–ի ղեկավարության պատրաստակամությունը՝ քվեարկության արդյունքների հաստատվելուց հետո համագործակցել «Ռուսաստանի նորընտիր նախագահի» հետ։ Ընդ որում, ինչպես նշում է «Ասոշիեյթեդ փրես»-ը, պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում Վլադիմիր Պուտինի անունը, և չկան շնորհավորանքներ նրա հասցեին։

Այս խորագրի վերջին նյութերը