Արամ Հարությունյանը չի բացառում ԲՀԿ–ի հետ միասնական գնալու հնարավորությունը
Երեկ տեղի ունեցած «Ժառանգության» 7-րդ համագումարում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ողջունեց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրություններին գնալու որոշման համար։
–Արսենյան Գուրգենը ցույց տվեց, որ կարևորը ոչ թե կուսակցությունն է, այլ որ հանուն մարտահրավերների հաղթահարման կարող է ընտրություններին գնալ դաշինքով,–ասել էր Ա. Հարությունյանը։
«7օր»–ը նրանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է հանուն այդ նույն նպատակի «Ազգային համաձայնությունը» ևս ԲՀԿ–ի հետ միասնական ցուցակով գնա առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
–Այս պահին մեզ մոտ քննարկումներ են ընթանում ընդհանրապես որ ձևաչափով մասնակցելու վերաբերյալ։ Մի քանի օրից կհայտարարենք,–պատասխանել է Ա. Հարությունյանը։
«7օր»–ի հստակեցնող հարցին՝ «Ամեն դեպքում, կտրականապես չե՞ք բացառում ԲՀԿ–ի հետ միասնական գնալու հնարավորությունը», նա արձագանքել է.

–Չե՛մ բացառում։
7or.am