Լրահոս

03.03.2012 10:56


Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի առաջադրվելու մասին

Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի առաջադրվելու մասին

«7օր»–ի խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ–ի համամասնական ցուցակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորելու հանգամանքին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընդգծել է, որ օրենքը դա չի արգելում, և չենք կարող ասել՝ անօրինական է, բայց թե որքանով է Սերժ Սարգսյանի այդ քայլը ճիշտ, թող դատի ընտրողը։

–Հանրապետականն այդպիսով լուծում է ադմինիստրատիվ ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրը, որ որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի շեղվել,–նշել է Վահան Հովհաննիսյանը՝ նկատելով, որ եթե ՀՀԿ–ի ցուցակը գլխավորեր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ապա ադմինիստրատիվ ռեսուրսը հնարավոր չէր լինի այդ աստիճան արդյունավետ օգտագործել.

–Նախագահը գերագույն գլխավոր հրամանատարն է, ազգային անվտանգության խորհրդի նախագահը, և վերջապես երկրի ղեկավարն է։ Երկրի ղեկավարի և ընդամենը կառավարության ղեկավարի միջև տարբերությունը բավական մեծ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը