Քաղաքական

01.03.2012 14:48


ՀՀԿ–ական պատգամավորը դեմ է քվեարկել կառավարության ներկայացրած օրենքին

ՀՀԿ–ական պատգամավորը դեմ է քվեարկել կառավարության ներկայացրած օրենքին

Տեղեկացրել էինք, որ կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» լրամշակված օրինագիծը մեծ աղմուկից հետո ընդունվեց 67 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» չէին մասնակցել քվեարկությանը։

Պարզվում է, որ այդ մեկ դեմ քվեարկած պատգամավորը ՀՀԿ–ական Ռաֆիկ Պետրոսյանն է։ Հիշեցնենք, որ նա երեկ խիստ քննադատության էր ենթարկել այդ օրենքը՝ մասնավորապես ասելով.

«Խորհրդարանը պետք է կա՛մ ընդունի նախագահի որոշումը, կա՛մ մերժի այն, կա՛մ հանդես գա առաջարկություններով, իսկ օրինագծով առաջարկվում է ուղղակի խորհրդակցություն: «Տրյապկա» մի՛ սարքեք Ազգային ժողովը»։

Իսկ ավելի վաղ Ռաֆիկ Պետրոսյանը կառավարության ներկայացրած օրինագծի դրույթը, ըստ որի՝ արտակարգ դրության ժամանակ բանակը կարող է օգտագործվել ներքին իրավիճակը կարգավորելու համար, հակասահմանադրական էր անվանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը