Լրահոս

29.02.2012 14:49


Սիրիայում նախորդ տարվա մարտից զոհվել է ավելի քան 7.5 հազ մարդ

Սիրիայում նախորդ տարվա մարտից զոհվել է ավելի քան 7.5 հազ մարդ

Համաձայն ՄԱԿ հրապարակած նոր տվյալների՝ Սիրիայում նախորդ տարվա մարտից զոհվել է ավելի քան 7.5 հազ մարդ։

«Վստահության արժանի տվյալների համաձայն՝ այսօր Սիրիայում օրական մահանում է ավելի քան 100 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ»,–ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Լինն Պասկոն։

Սիրիայի իշխանությունները նշում են 2493 զոհերի մասին, իսկ իրավապահ մարմինների զոհված ներկայացուցիչների և զինվորականների թիվը կազմել է 1345 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը