Փայլակ Հայրապետյան. ««Ամերիաբանկ» ՓԲ ընկերության կազմակերպած գործընթացը խախտում է իմ սեփականության իրավունքը»
21.02.2012թ. ԱԶԳ թերթի համարում զետեղված հայտարարությունից պարզ է դարձել, որ ««Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊ ընկերությունն իրականացնելու է մի շարք անշարժ գույքերի վաճառքներ, որոնց թվում է ք.Երևանի Հր.Քոչարի փող. թիվ 2 հասցեում գտնվող շենքը:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության կողմից կազմակերպված այս գործընթացը օրինական չէ և խախտում է իմ սեփականության իրավունքը:
Ես դատական վեճի մեջ եմ գտնվում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ և դատական ճանապարհով փորձում եմ վերականգնել իմ խախտված իրավունքները: Մինչև դատարանի կողմից վճռի կայացումը (վեճի ավարտը), «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն չպետք է այսպիսի վարքագիծ դրսևորեր: Սա խոսում է այդ բանկի նվաճողական քաղաքականության մասին:
Տեղեկացնում եմ ֆիզիկական և իրավաբանական անձանց, որ այդ աճուրդներին մասնակցելու և իմ գույքերը գնելու դեպքում, ես դատական ճանապարհով կվիճարկեմ այդ աճուրդները և ինձ հասցված վնասները կպահանջեմ ամբողջ ծավալով:

Այս հայտարարությամբ Դուք համարվում եք տեղեկացված:
Փայլակ Հայրապետյան