Լրահոս

29.02.2012 12:11


52 հազ. դրամ ապահովագրավճարով՝ 3 մլն 800 հազ. դրամի բուժօգնություն

52 հազ. դրամ ապահովագրավճարով՝ 3 մլն 800 հազ. դրամի բուժօգնություն

Այսօր հրավիրված ասուլիսին «Ռոսգոսստրախ» ընկերության անձնական ապահովագրության գծով վաճառքների բաժնի ղեկավար Արմինե Բադալյանը ներկայացրեց առողջության ապահովագրության նոր փաթեթը։ «Սոցիալական փաթեթը նախատեսված է պետական ծառայողների համար, ովքեր կարող են բազային ծրագրով 52 հազ. դրամ ապահովագրավճարով ստանալ 3 մլի 800 հազ. դրամի բուժօգնություն։ Բազային ծրագիրը մինիմում ապահովագրավճար է ենթադրում, որի դիմաց պետական ծառայողը հիվանդանոցային պայմաններում ստանում է անվճար բուժօգնության սուր և պլանային դեպքերում, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, որոնց հաջորդում է հիվանդանոցային բուժումը»,–ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը