«Մազդա» և «Սուզուկի» մեքենաներ ներկրող ՍՊԸ-ների սեփականատեր Միսակ Սարգսյանը լքել է ՕԵԿ-ը
«Մազդա» և «Սուզուկի» մեքենաներ Հայաստան ներկրող «Ռոյալ մոթորս» և «Թոփ մոթորս» ՍՊԸ-ների սեփականատեր, 37-ամյա գործարար Միսակ Սարգսյանը, ով «Օրինաց երկրի» Դավթաշենի տարածքային կառույցի ղեկավարն էր, լքել է ՕԵԿ-ը: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է ինքը` գործարարը: Ըստ թերթի աղբյուրների՝ գործարարը խիստ հիսաթափվել է ՕԵԿ-ից և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, հասկացել է, թե իրականում ում հետ գործ ունի ու փորձել է կուսակցությունից հեռանալ հնարավորինս անաղմուկ:
Իր քայլը թերթի թղթակցի հետ զրույցում Սարգսյանը բացատրել է այսպես. «Առողջական խնդիրներ ունեի»: Երբ զգացել է, որ ասածը հավատ չներշնչեց, հավելել է. «Հասկացա, որ դա իմը չէ»: Թերթի աղբյուրները հայտնում են, որ կուսակցությունը լքողներ էլի կան, բայց առայժմ անուններ չեն նշվում:
«Մազդա» և «Սուզուկի» մեքենաներ ներկրող ՍՊԸ-ների սեփականատեր Միսակ Սարգսյանը լքել է ՕԵԿ-ը
«Մազդա» և «Սուզուկի» մեքենաներ Հայաստան ներկրող «Ռոյալ մոթորս» և «Թոփ մոթորս» ՍՊԸ-ների սեփականատեր, 37-ամյա գործարար Միսակ Սարգսյանը, ով «Օրինաց երկրի» Դավթաշենի տարածքային կառույցի ղեկավարն էր, լքել է ՕԵԿ-ը:
Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է ինքը` գործարարը: Ըստ թերթի աղբյուրների՝ գործարարը խիստ հիսաթափվել է ՕԵԿ-ից և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, հասկացել է, թե իրականում ում հետ գործ ունի ու փորձել է կուսակցությունից հեռանալ հնարավորինս անաղմուկ: