Սահակաշվիլին հանդես է գալիս Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի կարգով վերացնելու նոր նախաձեռնությամբ
«Ես հանդես եմ գալիս Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի կարգով վերացնելու նոր նախաձեռնությամբ։ Ռուսաստանցի յուրաքանչյուր գործարար պետք է վստահ լինի, որ կարող է գալ Վրաստան, ներդրումներ անել, բիզնես և արտադրություն հիմնել: Դա պաշտպանված կլինի»,-«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ խորհրդարանի իր ելույթում հայտարարել է Վրաստանի նախագահ Միախայիլ Սահակաշվիլին։
Նա նշել է, թե Վրաստանը ողջունում է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները։ «Վրաստանը երբեք չի փակվի Ռուսաստանի ներդրողների և զբոսաշրջիկների համար։ Ես հավատում եմ, որ այնտեղ, ուր բիզնեսն է ակտիվ զարգանում, տանկերի որոտների համար տեղ չի մնա»,- շեշտել է Վրաստանի նախագահը: