Աշխարհ

29.02.2012 09:35


Սահակաշվիլին հանդես է գալիս Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի կարգով վերացնելու նոր նախաձեռնությամբ

Սահակաշվիլին հանդես է գալիս Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի կարգով վերացնելու նոր նախաձեռնությամբ

 «Ես հանդես եմ գալիս Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի կարգով վերացնելու նոր նախաձեռնությամբ։ Ռուսաստանցի յուրաքանչյուր գործարար պետք է վստահ լինի, որ կարող է գալ Վրաստան, ներդրումներ անել, բիզնես և արտադրություն հիմնել: Դա պաշտպանված կլինի»,-«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ խորհրդարանի իր ելույթում հայտարարել է Վրաստանի նախագահ Միախայիլ Սահակաշվիլին։

Նա նշել է, թե Վրաստանը ողջունում է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները։  «Վրաստանը երբեք չի փակվի Ռուսաստանի ներդրողների և զբոսաշրջիկների համար։ Ես հավատում եմ, որ այնտեղ, ուր բիզնեսն է ակտիվ զարգանում, տանկերի որոտների համար տեղ չի մնա»,- շեշտել է Վրաստանի նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը