Այսօր Կիպրոսում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաքի շրջանակներում այս տարվա առաջին հանդիպումն անցկացրեց։ Մեր ընտրանու մրցակիցն էր Սերբիայի հավաքականը: Առաջին խաղակեսի14-րդ րոպեին Բրանիսլավ Իվանովիչի գլխով կատարած հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Ընդամենը մեկ րոպե անց Զդրավկո Կուզմանովիչն, օգտվելով մեր պաշտպանների սխալից, գրավեց դարպասը: Րոպեներ անց, տուգանային խաղարկումից հետո գնդակը կրկին հայտնվեց մեր թիմի դարպասում։ Գոլի հեղինակ դարձավ Բրանիսլավ Իվանովիչը։ Երկրորդ խաղակեսում հաշիվն մնաց անփոփոխ։
Սերբիա-Հայաստան` 2:0
Այսօր Կիպրոսում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաքի շրջանակներում այս տարվա առաջին հանդիպումն անցկացրեց։ Մեր ընտրանու մրցակիցն էր Սերբիայի հավաքականը: Առաջին խաղակեսի14-րդ րոպեին Բրանիսլավ Իվանովիչի գլխով կատարած հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Ընդամենը մեկ րոպե անց Զդրավկո Կուզմանովիչն, օգտվելով մեր պաշտպանների սխալից, գրավեց դարպասը:
Րոպեներ անց, տուգանային խաղարկումից հետո գնդակը կրկին հայտնվեց մեր թիմի դարպասում։ Գոլի հեղինակ դարձավ Բրանիսլավ Իվանովիչը։
Երկրորդ խաղակեսում հաշիվն մնաց անփոփոխ։