ՀՅԴ–ական պատգամավորը ողջունում է ԲՀԿ–ականների տեսակետը
100% համամասնական ընտրակարգին անցնելու ՀՅԴ–ի, «Ժառանգության» և ՀԱԿ–ի առաջարկին անդրադարձ է եղել նաև խորհրդարանական հայտարարությունների ժամանակ։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ ՀՀԿ–ն պետք է կանգներ այդ առաջարկության կողքին և վերացներ մեծամասնական ընտրակարգը։
–Ես ողջունում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այն պատգամավորների տեսակետը և այն պատգամավորներին, ովքեր վաղը կո՛ղմ են քվեարկելու։ Կոչ եմ անում անկախ պատգամավորներին միանալ այս նախաձեռնությանը։ Դիմում եմ Հանրապետական խմբակցությանը՝ ձեր մեջ կամք, ուժ գտե՛ք և կո՛ղմ քվեարկեք այս նախաձեռնությանը։Դիմում եմ ՕԵկ–ին, չնայած այդ խմբակցությունից մարդ չկա հիմա դահլիճում։ Հույս ունեմ, որ ՕԵԿ–ը նույնպես հետամուտ կլինի նախընտրական ծրագրային իր դրույթներին։ Իսկ այն մեծամասնական պատգամավորներին, ովքեր դեմ են արտահայտվում մեծամասնականը վերացնելուն, կոչ եմ անում ժողովորդին պարզապես դե՛մ քվեարկել այդ պատգամավորների մեծամասնական ընտրվելու հնարավորությանը,–հայտարարել է Ա. Մինասյանը։
100% համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը քվեարկության կդրվի վաղը։ Այդ նույն ժամին, ինչպես այսօր, խորհրդարանի շենքի մոտ հանրահավաք կանցկացնեն և այդ օրինագիծն ընդունելու կոչ կանեն ՀՅԴ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» ներկայացուցիչներն ու համախոհները։
ՀՅԴ–ական պատգամավորը ողջունում է ԲՀԿ–ականների տեսակետը
100% համամասնական ընտրակարգին անցնելու ՀՅԴ–ի, «Ժառանգության» և ՀԱԿ–ի առաջարկին անդրադարձ է եղել նաև խորհրդարանական հայտարարությունների ժամանակ։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ ՀՀԿ–ն պետք է կանգներ այդ առաջարկության կողքին և վերացներ մեծամասնական ընտրակարգը։
–Ես ողջունում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այն պատգամավորների տեսակետը և այն պատգամավորներին, ովքեր վաղը կո՛ղմ են քվեարկելու։ Կոչ եմ անում անկախ պատգամավորներին միանալ այս նախաձեռնությանը։ Դիմում եմ Հանրապետական խմբակցությանը՝ ձեր մեջ կամք, ուժ գտե՛ք և կո՛ղմ քվեարկեք այս նախաձեռնությանը։ Դիմում եմ ՕԵկ–ին, չնայած այդ խմբակցությունից մարդ չկա հիմա դահլիճում։ Հույս ունեմ, որ ՕԵԿ–ը նույնպես հետամուտ կլինի նախընտրական ծրագրային իր դրույթներին։ Իսկ այն մեծամասնական պատգամավորներին, ովքեր դեմ են արտահայտվում մեծամասնականը վերացնելուն, կոչ եմ անում ժողովորդին պարզապես դե՛մ քվեարկել այդ պատգամավորների մեծամասնական ընտրվելու հնարավորությանը,–հայտարարել է Ա. Մինասյանը։

7or.am