Լրահոս

28.02.2012 17:06


Հիմնական խնդիրը ժողովրդի ձայնը տեղ հասցնելն է

Հիմնական խնդիրը ժողովրդի ձայնը տեղ հասցնելն է

Գյումրիում այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք օրերս հուշագիր էին ստորագրել ընտրակեղծիքների դեմ պայքարելու առումով, նշում են, որ անկախ քաղաքական ուղղվածությունից և տարաձայնություններից՝ արդար ընտրությունների ապահովումն իրենց գերխնդիրն է: Այս առումով հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերում ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի երիտասարդական թևերը: ԲՀԿ երիտմիության ՇՄ կառույցի պատասխանատու Գառնիկ Վարդերեսյանը նշում է, որ իրենց հիմնական խնդիրն է լինելու ժողովրդի ձայնը տեղ հասցնելը.

–Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ ես ուզում եմ ոչ թափանցիկ ընտրություններ։ Դրա համար ՀՀԿ-ն էլ է ներկայացված այդ գործընթացում, որպեսզի մեզ հետ հավասար պայքարի: Եթե իրենք ստորագրել են այդ հուշագրի տակ, ուրեմն պարտավորվածություն են վերցրել, որ հետևելու են այդ հուշագրին: Եթե խախտեն, ընթացքում զրույցներ կլինեն, չէ՞: Միանշանակ պետք է բոլորը համագործակցած պայքարեն ընտրակեղծիքների դեմ: Թող հաղթի նա, ում ժողովուրդը կվստահի: Թողնենք, որ ժողովրդի քվեն տեղ հասնի։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը