Տնտեսական

28.02.2012 11:26


ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման պայմանագիրը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ կլուծարվի

ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման պայմանագիրը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ կլուծարվի

Կառավարության մարտի 1-ի նիստի օրակարգում ներառված է լիազորելու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը ՀՀ անունից  «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ Հայկական ատոմային էլեկտրակայանը լուծարելու հավատարմագրային կառավարման պայմանագիրը։

Համաձայն էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հիմնավորման` «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն ինքն է դիմել ՀՀ կառավարությանը` հավատարմագրային կառավարման պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը հավատարմագրային կառավարման է հանձնվել 2003թ.` 5 տարի ժամկետով, իսկ 2008թ. այդ ժամկետը երկարաձգվել է ևս 5 տարով` մինչև 2013թ.: 2011թ. հունիսին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի նորանշանակ նախագահ Բորիս Կովալչուկը հայտարարել էր պայմանագիրը լուծարելու ցանկության մասին:

Այս խորագրի վերջին նյութերը