Լրահոս

28.02.2012 11:07


Աղջիկը, լինելով կոմայի մեջ, շարունակում էր բասկետբոլ խաղալ

Աղջիկը, լինելով կոմայի մեջ, շարունակում էր բասկետբոլ խաղալ

Ամերիկացի բժիշկները առնչվել են արտառոց դեպքի:  Կանզասի ավագ դպրոցի աշակերտուհի Մեգի Մեյերը, ով զբաղվում էր բսկետբոլով, լինելով կոմայի մեջ, շարունակում էր գնդակը նետել զամբյուղի մեջ: 2008թ. բժիշկները Մեգիի մոտ ախտորոշել են մենինգոինցեֆալիտ, ինչի հետևանքով աղջիկը  3 ամսով ընկել է կոմայի մեջ: Սակայն լինելով անգիտակից վիճակում՝ նա պահպանել է գնդակը դեպի զամբյուղը նետելու կարողությունը:  Որպեսզի Մեգիի մկանները չհյուծվեն, բժիշկները ամեն 2-3 ժամը մեկ փոխում էին  նրա մարմնի դիրքը:  Իսկ երբ  Մեգիին նստեցրել են  սայլակ և տվել գնդակը, որպեսզի նա հիշի, թե ով է, աղջիկը գնդակը նետել է  դեպի զամբյուղը: Նյարդաբան Վիլյամ Գրաֆը այս երևույթը բացատրել է մարզումների հետևանքով տարիներով կուտակված ռեֆլեքսային հմտություններով:  

Այս խորագրի վերջին նյութերը